«Քրիսթալ Փելասի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն առավոտյան մարզման ժամանակ վատ է զգացել ու հոսպիտալացվել։ Նշվում է, որ 76-ամյա մասնագետի վիճակը կայուն է։
Հատկանշական է, որ Հոջսոնի հեռացման մասին տեղեկությունը հայտնվել է հինգշաբթի։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիացու փոխարեն լոնդոնյան ակումբն արդեն նշանակել է Օլիվեր Գլասներին, ում աշխատանքի վերջին վայրը եղել է «Այնտրախտը»։
Ներկա պահին «Քրիսթալ Փելասը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում է։