Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան, 17-ամյա Ուորեն Զաիր-Էմերին ընդգրկվել է իր ակումբի մեկնարկային կազմում Չեմպիոնների լիգայի երեկոյան «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպմանը։
Opta Sports-ը կիսվում է հետաքրքիր փաստով. ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միայն մեկ խաղացող է ավելի շատ հանդիպումներ սկսել մինչև իր 18-ամյակը, քան Զաիր-Էմերին:
Այդ ֆուտբոլիստը Ջուդ Բելինգհեմն է, ով այժմ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանն է: