Սերու Գիրասին կարող է տեղափոխվել գերմանական գրանդ

«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին ուրախ է Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրությունից, սակայն շփոթված է գերմանական թիմի գլխավոր հարձակվողի նստարանին նստելու հեռանկարից: Խոսքը Հարի Քեյնի մասին է։

«Ըստ Սերու Գիրասիի մերձավոր շրջապատի՝ խաղացողը ուրախ է «Բավարիայի» հետաքրքրությամբ և դեմ չէ ամռանը Մյունխեն տեղափոխվելուն: Սակայն Գիրասին չի ցանկանում նստել պահեստայինների նստարանին՝ որպես Հարի Քեյնին փոխարինող։

Ուստի նրա միակ տարբերակը Քեյնի կողքին խաղալն է»,- հայտնում է Bild-ը։

Հիշեցնենք, որ 27-ամյա Գիրասին Գերմանիայի առաջնության ռմբարկուական մրցավազքում ներկայումս զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի 15 խաղում խփելով 17 գոլ։ Առաջին տեղում 30-ամյա անգլիացի Հարի Քեյնն է՝ Բունդեսլիգայի 21 խաղում 24 գոլով։