Էմիլ Կրաֆտը երկարաձգել է պայմանագիրը «Նյուքասլի» հետ

«Նյուքասլի» պաշտպան Էմիլ Կրաֆտը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Շվեդիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը «կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Կրաֆտը, ով 2019 թվականի ամռանը ֆրանսիական «Ամիենից» միացել է «Նյուքասլին», այդ ընթացքում անցկացրել է 73 հանդիպում։