Հարի Մագուայր․ «Նա մեծ ֆուտբոլիստ կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը գնահատել է թիմի դանիացի հարձակվող Ռասմուս Հեյլունդի ներուժը։

21-ամյա հարձակվողն այժմ հինգ հանդիպում անընդմեջ շղթայում է Պրեմիեր լիգայում և Անգլիայի գավաթում գոլերով:

«Մենք բոլորս տեսանք նրա պոտենցիալը, հիմա նա իրացման առումով բարձր մակարդակի վրա է։ Մենք միշտ հասկանում էինք, որ գալու է նրա ժամանակը, քանի որ նա տաղանդ է։ Նա մեծ խաղացող կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Վստահ եմ, որ նա կշարունակի գոլ խփել և շատ գոլեր խփել մրցակիցների դարպասը։

Որպես փորձառու խաղացող՝ նայում ես երիտասարդությանը։ Հոյլունն այս առումով հիանալի է. նա կարծես չափահաս է, մարդիկ չեն հասկանում, թե քանի տարեկան է նա: «Մանչեսթեր Յունայթեդում» գլխավոր հարձակվող լինելը մեծ պատասխանատվություն է։ Նա վնասվածքների պատճառով խաղի ռիթմ ձեռք բերելու հնարավորություն չուներ, բայց մարզումներից պարզ էր, որ նա հաջողակ կլինի»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։