Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին ներողություն է խնդրել «Ռոմայի» դեմ խաղում իր ժեստի համար։
Հիշեցնենք, որ «Լացիոյի» նախկին խաղացողը միջնամատ է ցույց տվել Ջալլորոսիի երկրպագուներին։ Պատճառն այն էր, որ ֆուտբոլիստին մահվան «մաղթանքներ» էին ուղղվել Stadio Olimpico-ի տրիբունաներից։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Աչերբին կտուգանվի՝ չնայած ներողությանը: Ա Սերիայի ղեկավարությունը դեռ որոշում չի կայացրել, թե արդյոք պետք է որակազրկվի ֆուտբոլիստը։
Աչերբին գոլ խփեց «Ռոմայի» հետ վերջին խաղում և օգնեց իր թիմին արտագնա հաղթանակ տանել 4:2 հաշվով: