Լոնդոնյան ակումբը 60 միլիոն եվրո է առաջարկում «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը դեռ տարբերակներ ունի կարիերան Պրեմիեր լիգայում շարունակելու համար։ Լրագրող Ժերար Ռոմերոյի տեղեկություններով՝ Լոնդոնի «Թոթենհեմը» պատրաստ է հոլանդացի կիսապաշտպանին ձեռք բերել 60 միլիոն եվրոյի դիմաց։

Աղբյուրը հայտնում է, որ «Թոթենհեմը» համաձայն է Դե Յոնգին վճարել «Բարսելոնայի» նույն աշխատավարձը, որը ֆուտբոլիստը ստանում է Իսպանիայում՝ տարեկան 37,5 միլիոն եվրո։

Ճիշտ է, հոլանդացին կարող է նման գումար ստանալ միայն որոշակի պայմանների կատարման դեպքում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» այս ամառ կարող է վաճառել Դե Յոնգին: