Ուսման Դեմբելեն ասել է, թե ով է իր ամենասիրելի ֆուտբոլիստը

«Պարի Սեն Ժերմենի» վինգեր Ուսման Դեմբելեի համար սիրելի խաղացողն է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։

«Մեսսին միշտ եղել է իմ սիրելի խաղացողը. Նա, Գվարդիոլան և Ինյեստան ստիպեցին ինձ սիրահարվել «Բարսելոնային»: Այդ պատճառով ես միշտ երազել եմ այնտեղ խաղալ։

Երբ ես միացա «Բարսելոնային», իմ երազանքն իրականացավ։ Ինյեստայի ու Լիոնել Մեսսիի հետ խաղալն անհավանական էր»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։