Յոն Մին Սոնը վիճաբանել է Կորեայի հավաքականում իր թիմակիցների հետ

«Թոթենհեմի» հարձակվող Յոն Մին Սոնի մատի վնասվածք է ստացել Հարավային Կորեայի հավաքականում իր թիմակիցների հետ կոնֆլիկտի ժամանակ, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ խաղացողների միջև վիճաբանությունը տեղի է ունեցել Հորդանանի հավաքականի դեմ Ասիայի գավաթի խաղից առաջ թիմային ընթրիքի ժամանակ։ Հավաքականի որոշ խաղացողներ արագ ավարտեցին իրենց կերակուրը՝ պինգ-պոնգ խաղալու համար: Այս փաստից դժգոհ է մնացել կորեացի Սոնը։

Հարձակվողը խաղընկերներին խնդրել է վերադառնալ ընթրիքի։ Սրանից հետո կոնֆլիկտ է ծագել, ինչի արդյունքում Սոնը վնասել է մատը՝ փորձելով հանգստացնել բոլորին։

Հարավային Կորեայի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց Հորդանանին՝ մրցաշարը լքելով կիսաեզրափակիչ փուլում։