«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ 25-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Կոնդեի պոտենցիալ տրանսֆերը կարող է կազմել 60 միլիոն եվրո:
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։