Ուսման Դեմբելե․ «Ես շատ եմ տառապել «Բարսելոնայում»»

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն վերհիշել է իր ելույթները կատալոնական «Բարսելոնայի» կազմում։ Նա «Բլաուգրանայում» հանդես է եկել 2017-ից 2023 թվականներին:

«Ես տեղափոխվեցի «Բարսա», երբ 20 տարեկան էի: Այն ժամանակ ես շատ դասեր քաղեցի։ Ես շատ եմ տառապել «Բարսելոնայում»։ Ես մի քանի դժվար պահերի միջով անցա, բայց հետո ամեն ինչ ավելի լավացավ: Քայլ առ քայլ։ Սա տրամաբանական է երիտասարդ խաղացողի համար»,- ֆրանսիացի վինգերի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Դեմբելեն փարիզյան թոփ-ակումբ է տեղափոխվել նախորդ ամառ։ Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում 26-ամյա վինգերը անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։