«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կարող է հրավիրվել Անգլիայի հավաքական

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մտադիր է որքան հնարավոր է շուտ ազգային հավաքական ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնային, հայտնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ մասնագետը հսկայական ներուժ է տեսնում 18-ամյա կիսապաշտպանի մեջ և ցանկանում է նրան տեսնել իր թիմում մոտ ապագայում։ Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստին հավակնում է նաև Գանայի հավաքականը։ Մայնուն ծնվել և մեծացել է Մանչեսթերում, սակայն նրա ծնողները ծագումով գանացի են։

Սաութգեյթը ցանկանում է հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին մարտին Բրազիլիայի և Բելգիայի դեմ ընկերական խաղերին: