Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե արդյոք այժմ ճնշումների տակ է։
«Ոչ, ես աճող ճնշում չեմ զգում: Ճնշումը մեծ արտոնություն է։ Սա սպորտային ճնշում է: Այն երբեք տարբեր չի եղել: Դուք պետք է վստահ մնաք ինքներդ ձեզ, պետք է լինեք ինքնաքննադատ: Որքան բարձրանում է աղմուկը և որքան ուժեղանում է այսպես կոչված ճնշումը, այնքան ավելի կարևոր է հանգստություն պահպանելը»,- Տուխելի խոսքերը մեջբերել է Goal-ը։
Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի արդյունքներից։
Տուխելը «Բավարիայում» հանդես է գալիս 2023 թվականի մարտից։ Այս մրցաշրջանում, 21 տուրից հետո, մյունխենցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջատար Լևերկուզենի «Բայերից» զիջելով հինգ միավորով։