«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշի պայմանագիրը ՊՍԺ-ի առաջնահերթությունն է ամառային տրանսֆերային պատուհանի համար, հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը կարող է մտածել 26-ամյա խաղացողին վաճառելու մասին՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Նյուքասլի» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել կիսապաշտպանից ոչ պակաս, քան 100 միլիոն եվրոյի դիմաց։
Գիմարաեշը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Անցած ամառ նա երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ մինչև 2028 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Այս պահին փարիզցիները 50 միավորով գլխավորում են Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի 7-րդ տեղում է (36 միավոր):