Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձում է ուժեղացնել հարձակման գիծը։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ լոնդոնյան ակումբը քննարկում է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի հնարավոր ձեռքբերումը։ «Չելսին» փորձեց ձեռք բերել Վլահովիչին նախորդ ամառ, սակայն անգլիացիները չկարողացան բավարարել «Յուվենտուսի» խնդրանքը։

Սպասվում է, որ գալիք ամառ «Յուվենտուսը» 24-ամյա սերբի համար կպահանջի առնվազն 90 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը անցկացրել է 23 հանդիպում։ Դրանցում սերբ հարձակվողը դարձել է 12 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։