Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ԱՊԼ-ում այս ցուցանիշով առաջինն է

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին տեղն է զբաղեցրել պաշտպանական գծում կատարած գոլային փոխանցումների քանակով։

«Բարնլիի» դեմ 24-րդ տուրի խաղում անգլիացին գոլային փոխանցում կատարեց Դիոգո Ջոտային՝ գրանցելով իր 58-րդ փոխանցումը Պրեմիեր Լիգայում։

Այսպիսով, նա մեկ գոլային փոխանցումով առաջ անցավ իր թիմակից Էնդրյու Ռոբերտսոնից և ԱՊԼ-ի պատմության մեջ պաշտպանների քանակով գրավեց 1-ին տեղը։