Կիսապաշտպան Անխել դի Մարիան անցյալ ամառ կարող էր տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։
«Սրանք անհավանական առաջարկներ էին, բայց ես ընտրեցի իմ սրտով: Այդ իսկ պատճառով ես ընտրեցի «Բենֆիկան»», – ասել է Դի Մարիան DSports-ին:
2023/24 մրցաշրջանում արգենտինացին «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Թիմը զբաղեցնում է առաջին տեղը Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։