«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ չէ, որ թիմին կհաջողվի երկրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճել թրեբլը։
«Սա հեքիաթ է։ Նախ պետք է հաղթել «Էվերթոնին»: Ես կասեի, որ մենք 99,9% հավանականությամբ երկրորդ անընդմեջ թրեբլ չենք նվաճի, քանի որ երբեք, երբեք, երբեք ոչ մի թիմի չի հաջողվել դա անել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
«Մանչեսթեր Սիթին» 49 միավորով երկրորդ տեղում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ 2 միավորով զիջելով «Լիվերպուլին»։