Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը ճանաչվել է Ա Սերիայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Անցած ամիս Իտալիայի առաջնությունում սերբ հարձակվողը 4 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։ Թուրինյան թիմն այս հանդիպումներում տարել է 3 հաղթանակ և մեկ անգամ ավարտել ոչ-ոքի։
Այս մրցաշրջանում «Յուվենտուսի» 24-ամյա հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։