Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մարզավիճակը Ֆրանսիայի գավաթի «Բրեստի» հետ խաղից հետո։
«Մբապպեն իրեն լավ է զգում, անհանգստանալու պատճառ չկա: Նման վնասվածքը չպետք է անհանգստության պատճառ լինի։ Ամեն ինչ լավ է»,- Դեշամի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը ցավալի հարված էր ստացել վերջերս Ֆրանսիայի գավաթի «Բրեստի» հետ խաղում։ Ֆրանսիացի հարձակվողը կարողացել է խաղը մինչև վերջ խաղալ, սակայն բաց է թողել թիմի հինգշաբթի օրը կայացած մարզումը։