Հայտնի է` Խաբի Ալոնսոյին հավանական փոխարինողի անունը

Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է հաջորդ մրցաշրջանից Խուլեն Լոպետեգիին գլխավոր մարզիչ հրավիրելու հարցում։

Ինչպես հաղորդում է Relevo-ն, գերմանական ակումբը դիտարկում է իսպանացի մասնագետի փոխարեն Խաբի Ալոնսոյին, ում ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլը»: Սակայն «Բայերը» դեռ պատասխան չի ստացել Լոպետեգիից։

20 տուրից հետո «Բայերը» 52 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոպետեգին, ով ներկայումս թիմ չունի, հրաժարվել է Սաուդյան Արաբիայում մեծ աշխատավարձից։