«Յուվենտուսը» բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին ակումբային մարզաշապիկ է նվիրել։ Ամերիկացի նախկին բռնցքամարտիկը ստացել է համար մեկ մարզաշապիկը։
«Այժմ մեր ուսումնամարզական կենտրոնում մարզվելը շատ ավելի բարդ է դառնալու»,- ասվում է ակումբի սոցիալական ցանցի լուսանկարի տակ գտնվող մակագրության մեջ։
Ա Սերիայի 23 տուրից հետո «Յուվենտուսն» ունի 53 միավոր և երկրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում։