Ֆրանսիայի նախագահն ու կառավարությունը պատրաստվում են հրապարակային հայտարարություն անել Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։
Ըստ Cadenaser-ի՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները դեմ կլինեն նոր մրցաշարի ի հայտ գալուն:
Նման հայտարարությամբ կարող են հանդես գալ նաև Գերմանիան և Իտալիան։
Հիշեցնենք, որ Եվրադատարանը անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի գործողությունները՝ արգելելու Սուպերլիգայի մեկնարկը։ Դատարանը վճռեց, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չարաշահում են իրենց գերիշխող դիրքը ֆուտբոլում։