Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, ով շուտով պետք է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», արդեն համարվում է «Լոս Բլանկոսի» ամենաանտանելի ֆուտբոլիստը։
«Ինչ էլ որ անի Մբապպեն, նա արդեն ամենաանտանելի ֆուտբոլիստն է «Ռեալի» պատմության մեջ։ Դա իսկապես հոգնեցուցիչ է: Նա պետք է ընդունի, որ սխալվել է այստեղ գալով։ «Ռեալին» ունեցած պարտքը գրեթե անհնար է մարել։ Նա պետք է ընդունի իր սխալը և իմանա, որ փողն ամենակարևորը չէ։ Ամեն ինչ մեզ ստիպում է հավատալ, որ նա կարիերան չի շարունակի Փարիզում»,- գրել է AS-ի լրագրող Թոմաս Ռոնչերոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապպեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։ Տեղեկություն հայտնվեց նաև, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն որոշել է, թե որտեղ է ապրելու Իսպանիայի մայրաքաղաքում։