Սուպերլիգան նախատեսում է ՈՒԵՖԱ-ի դեմ 3,5 միլիարդ եվրոյի չափով վնասի փոխհատուցման հայց ներկայացնել

Եվրոպական Սուպերլիգան նախատեսում է ՈՒԵՖԱ-ի դեմ 3,5 միլիարդ եվրոյի չափով վնասի փոխհատուցման հայց ներկայացնել, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ Սուպերլիգայի ղեկավարությունը վստահ է, որ նախագծի մեկնարկի ձգձգումը տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի սահմանափակումների և սպառնալիքների պատճառով՝ դրանով իսկ ֆինանսական մեծ վնաս պատճառելով: Պատճառներից մեկն այն է, որ JP Morgan-ի հետ պայմանագիր է կնքվել մրցաշարի մեկնարկի համար: 2021 թվականից այս բանկում վարկավորման տոկոսադրույքը 2,8%-ից հասել է 6,3%-ի, ինչը հանգեցրել է մի քանի միլիարդ դոլարի կորստի։ Լիգան նախատեսում է նաև փոխհատուցում խնդրել ՈւԵՖԱ-ից մրցաշարի հեռուստատեսային իրավունքներից կորցրած եկամուտների համար, որոնք կարող են տատանվել 700 միլիոնից մինչև 1,2 միլիարդ դոլար:

Ֆինանսական պահանջներից բացի, Սուպերլիգայի ներկայացուցիչները կարծում են, որ ՈՒԵՖԱ-ն շարունակում է չարաշահել իր գերիշխող դիրքը եվրոպական ֆուտբոլում, չնայած ավելի վաղ Եվրոպական միության արդարադատության դատարանի որոշմանը:

Դեկտեմբերի 21-ին Եվրադատարանը անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի գործողությունները՝ արգելափակելու Սուպերլիգայի ստեղծումը։

2021 թվականի ապրիլին 12 ակումբներ («Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Լիվերպուլ», «Թոթենհեմ» և «Արսենալ») հայտարարեցին մրցաշարի ստեղծման մասին, սակայն ավելի ուշ շատերը հրաժարվեցին այս գաղափարից։ ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքից հետո նախագիծը կասեցվել է։ 2021 թվականի մայիսին Սուպերլիգան մեղադրեց ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին մրցակցային օրենսդրությունը խախտելու մեջ։