Միշելը կարող է գլխավորել լոնդոնյան ակումբը

«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Անխելն ամռանը կարող է գլխավորել թոփ-ակումբներից մեկը, հայտնում է El Chiringuito-ն։ Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» և «Բարսելոնայի» ղեկավարները լրջորեն հետաքրքրված են իսպանացի մասնագետի հետ համագործակցությամբ։ Երկու գրանդներն էլ կարող են մարզչին առաջարկ անել:

Միշելը «Ժիրոնան» գլխավորում է երկու տարի (2021 թվականից)։ 48-ամյա մասնագետը աշխատել է նաև այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Ռայո Վալեկանոն» և «Ուեսկան»:

«Ժիրոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Անխելի թիմը 23 տուրից հետո վաստակել է 56 միավոր և առաջատար «Ռեալին» զիջում է երկու միավորով։