«Ալ-Նասրը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով, հայտնում է Daily Star-ը։
Սաուդյան Արաբիայի ակումբը պատրաստ է 30-ամյա ֆրանսիացուն պայմանագիր առաջարկել տարեկան 50 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին՝ աշխատավարձը նվազեցնելու համար։
Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում պաշտպանը «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: