Ամադու Օնանան կարող է փոխել ակումբային գրանցումը

«Նյուքասլը» հետաքրքրված է «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանայի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» ցանկանում են ուժեղացնել կիսապաշտպանությունը Ջոելինթոնի վնասվածքի և Սանդրո Տոնալիի՝ անօրինական խաղադրույքների համար որակազրկման պատճառով։

Օնանան «Էվերտոնում» հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։