«Միլանը» բանակցություններ է վարում հայտնի մարզչի հետ

«Միլանը» այս մրցաշրջանի վերջում կարող է բաժանվել Ստեֆանո Պիոլիից։ Խոսակցություններ կան, որ իտալացի հայտնի մասնագետ Անտոնիո Կոնտեն կարող է դառնալ «ռոսոներիների» նոր մարզիչը։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ «Միլանը» արդեն նախնական քննարկումներ է անցկացնում Կոնտեի հետ։

Ներկայումս «Միլանը» զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Ստեֆանո Պիոլիի թիմը առաջատար «Ինտերից» հետ է մնում ութ միավորով։