Սաուդյան ակումբներն ակնկալում են, որ կշարունակեն ներգրավել բարձրակարգ ֆուտբոլիստների՝ շնորհիվ իրենց լայն ֆինանսական հնարավորությունների։
Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցիալական ցանցերում, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ամռանը կարող է առաջարկ ստանալ Սաուդյան Արաբիայից։ Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Սիթին» ակնկալում է նոր պայմանագրի հետ կապել 32-ամյա Դե Բրույնեին, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։
Բելգիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: 2023/2024 մրցաշրջանում Կևին Դե Բրույնեն մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» վեց հանդիպման։ Կիսապաշտպանը դարձել է մեկ գոլ և չորս գոլային փոխանցման հեղինակ։