Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն, եթե տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», զգալիորեն ավելի քիչ գումար կստանա, քան ներկայումս ստանում է «Պարի Սեն Ժերմենում»։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռեալը» կարծում է, որ ակումբի հետ բանակցություններում Մբապպեն իրեն այլ կերպ է պահում, քան 2022թ. Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները զգում են Մբապպեի նախատրամադրվածությունը։ Նա իսկապես պատրաստ է գնալ այս քայլին ու միանալ Մադրիդի «Ռեալին»։ Մադրիդյան ակումբը վստահ է Կիլիանի հետ զրույցից հետո։ Նրանք ակտիվորեն աշխատում են այս գործարքի վրա՝ նախապատրաստելով այն ամենայն մանրամասնությամբ։
Եթե «Ռեալը» պաշտոնական առաջարկ անի, Մբապպեի աշխատավարձը զգալիորեն ցածր կլինի, քան նա ստանում է ՊՍԺ-ում։ Սա կոնկրետ պայման է մադրիդյան ակումբի կողմից։ Չնայած դրան, «Ռեալը» վստահ է այս գործարքում»,- իր սոցցանցերում գրել է Ռոմանոն։