«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվայի կինը՝ Իզաբելլան, Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում լոնդոնցիների՝ «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունից հետո (2-4) սոցցանցերում գրառում է կատարել։
«Ժամանակն է փոփոխությունների. Եթե ավելի երկար սպասեք, շատ ուշ կլինի»,- գրել է Իզաբելլան սոցցանցում՝ ավելացնելով երկու կապույտ սիրտ։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մոտ ապագայում կարող է պաշտոնանկ արվել։
Լոնդոնյան ակումբը ներկայումս զբաղեցնում է ԱՊԼ-ի 11-րդ հորիզոնականը։