«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր դարձավ 39 տարեկան։
Պորտուգալացու նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես միացել է շնորհավորանքներին՝ հրապարակելով Կրիշտիանուի լուսանկարը՝ «Կեցցե Ռոնալդուն» մակագրությամբ։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-ից 2009 թվականներին, ինչպես նաև 2021-ից 2022 թվականներին և ակումբի հետ նվաճել է ինը գավաթ։