Կառլո Անչելոտտին գոհ է Անդրեյ Լունինի ցուցադրած խաղից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել թիմի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի խաղը Լա Լիգայի 23-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում։

«Կարծում եմ՝ Լունինը շատ լավ խաղաց: Նա հիանալի սեյվ կատարեց Գրիզմանի հարվածից հետո և լավ աշխատեց շարային հարվածների ժամանակ: Նա հիանալի աշխատանք կատարեց»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ:

Այս մրցաշրջանում Լունինը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ռեալի» 15 հանդիպման, որոնցում բաց է թողել 13 գնդակ։