«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին հնչեցրած քննադատությունների վերաբերյալ իր կարծիքով։
«Յուրաքանչյուր ոք, ով քննադատում է Լիոնել Մեսսիին, ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում BeksFCB-ն։
Հոնկոնգում կայացած «Ինտեր Մայամիի» ընկերական հանդիպման ժամանակ երկրպագուները սուլել են թիմին՝ Մեսսիի խաղադաշտից բացակայելու պատճառով: Երկրորդ խաղակեսում նրանք վանկարկում էին «մենք ուզում ենք Մեսսիին»։ Խաղին ներկա է եղել մոտ 38 հազար մարդ։