Լաուտարո Մարտինեսը խոսել է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

«Դեռ ոչ մի նորություն չկա։ Մենք բանակցություններ ենք վարում և քննարկում պայմանները։ Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ես շատ երջանիկ եմ «Ինտերում», այնպես որ անհանգստանալու ոչինչ չկա: Պարզապես պետք է խոսել ու համաձայնության գալ»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մարտինեսը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում 26-ամյա արգենտինացին թիմի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։