Կառլո Անչելոտտին ամփոփել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքին (1-1) Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։

«Մենք լավ հանդիպում անցկացրինք, վերահսկում էինք խաղը, բայց անհաջողության մատնվեցինք և վերջում զիջեցինք: «Ռեալը» շատ խաղեր է հաղթել այս մրցաշրջանում վերջին րոպեին խփած գոլերի շնորհիվ, մենք չպետք է մեզ մեղադրենք: Մենք գլխավորում ենք աղյուսակը։ Մի անհանգստացեք, թիմը լավ է և լավ ֆուտբոլ է ցուցադրում: Սա ինձ վստահություն է տալիս մեր ապագայի նկատմամբ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Մադրիդի «Ռեալը» 58 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 48 միավորով չորրորդն է: