«Արսենալը» որոշում է կայացրել Թոմաս Պարտիի ապագայի վերաբերյալ

«Արսենալը» որոշում է կայացրել իր հենակետային կիսապաշտպան Թոմաս Պարտիի ապագայի վերաբերյալ, ով վերջին ամիսներին նշվում էր, որ կարող է հեռանալ ակումբից:

Լրագրող Ռայան Թեյլորի տեղեկություններով՝ «զինագործները» որոշել են վաճառել 30-ամյա գանացուն։ Ղեկավարությունը չի հավատում, որ ֆուտբոլիստը հետագայում կկարողանա ազատվել կրկնվող վնասվածքներից։

Հիշեցնենք, որ Պարտիի ծառայություններով նախկինում հետաքրքրված էր Թուրինի «Յուվենտուսը», սակայն «ծեր սինյորան» չկարողացավ սեփական պայմաններով գործարք կնքել «Արսենալի» հետ։ Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 25 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Պարտիին հաջողվեց ընդամենը 4 հանդիպում անցկացնել Անգլիայի Պրեմիեր լիգայում։