90 տարեկանում մահացել է Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Կուրտ Համրինը, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
«Մեզ լքել է շվեդական ֆուտբոլի ամենամեծ խորհրդանիշներից մեկը։ Հանգչիր խաղաղությամբ Քուրթ «Կուրրե» Համրին։ Շնորհակալություն այն հիշողությունների համար, որոնք օգնեցիք ստեղծել այդքան շատ մարդկանց համար»,- ասված է Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիայի հայտարարության մեջ:
89-ամյա Համրինը վերջին ողջ մնացած մասնակիցն էր 1958 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում, որում Շվեդիան պարտվեց Բրազիլիային (2:5):
Իր կարիերայի ընթացքում շվեդը հանդես է եկել ԱԻԿ-ում, «Յուվենտուսում», «Պադովայում», «Ֆիորենտինայում», «Միլանում», «Նապոլիում» և «Ստոկհոլմում»։ 1972 թվականին նա սկսեց դերասանական կարիերա։