Հայտնի է դարձել, թե ինչից է հրաժարվելու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները 25-ամյա ֆրանսիացուն առաջարկել են բարձրացնել աշխատավարձը։ Այժմ ֆուտբոլիստը ստանում է տարեկան 72 միլիոն եվրո։ Բացի այդ, ազատ գործակալի կարգավիճակով հեռանալով ակումբից՝ Մբապպեն կհրաժարվի մոտ 100 միլիոն եվրոյի չափով բոնուսներից։
Փետրվարի 3-ին ֆրանսիական Le Parisien հրատարակությունը հայտնել էր, որ Մբապպեն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Մբապպեի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։