Էդեն Ազար․ «Ինձ հանգիստ թողեք, ես ուզում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, գնալ տուն, թղթախաղ խաղալ, գարեջուր խմել»

Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր Էդեն Ազարը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կցանկանա՞ ունենալ նույն սպորտային մտածելակերպը, ինչ «Ռեալի» մեկ այլ նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ոչ. Դա այլևս ես չէի լինի: Եթե ​​ես ամեն ինչ անեի Կրիշտիանուի պես, կվառվեի։ Խաղից հետո մեկ ժամ սառը լոգանքն ինձ համար չէ։ Ինձ հանգիստ թողեք, ես ուզում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, գնալ տուն, թղթախաղ խաղալ, գարեջուր խմել։ Երկու ժամ երեխաներիս հետ խաղում էի այգում։ Սա իմ հետխաղյա վերականգնումն էր»,- Ազարի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը:

Հիշեցնենք, որ Ազարն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց անցած հոկտեմբերին՝ 32 տարեկանում։ Այն բանից հետո, երբ 2019 թվականին բելգիացի ֆուտբոլիստը «Չելսիից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», նա սկսեց պարբերաբար վնասվածքներ ստանալ։