Յոզուա Կիմմիխը ուսի վնասվածքից հետո սկսել է մարզվել

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը ուսի վնասվածքից հետո սկսել է մարզվել։

Հիշեցնենք, որ Կիմմիխը վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 13-րդ տուրում կայացած «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում։

Ինչպես հայտնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը, առայժմ Կիմմիխը զբաղվում է բացառապես վազքային աշխատանքով։

Այս մրցաշրջանում Կիմմիխը «Բավարիայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ։