«Վեսթ Հեմը» հայտարարել է կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսի՝ «Ռեալ Բետիս» տեղափոխության մասին։
Տրանսֆերի գումարը չի բացահայտվում, սակայն լրատվամիջոցները գրում են 7 միլիոն ֆունտի մասին։ 27-ամյա կիսապաշտպանը «Վեսթ Հեմում» անցկացրել է չորսուկես տարի՝ 203 խաղում դառնալով 23 գոլի հեղինակ։
Ակումբի հայտարարության մեջ ասվում է. ««Վեսթ Հեմ Յունայթեդում» բոլորը ցանկանում են շնորհակալություն հայտնել Պաբլոյին այն ամենի համար, ինչ նա տվել է ակումբին այնտեղ գտնվելու ընթացքում և մաղթել նրան և իր ընտանիքին ամենայն բարիք ապագայում»: