«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն մեկնաբանել է Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլից» կրած պարտությունը (1-4)։
«Մենք հիասթափված ենք, քանի որ ցանկանում էինք հաղթել այս խաղում: Շատ դժվար է վերադառնալ խաղ այն բանից հետո, երբ թիմը չորս գնդակ բաց թողեց։ Մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք և ավելի ուժեղ վերադառնանք «Վուլվերհեմփթոնի» դեմ կիրակի կայանալիք հաջորդ հանդիպմանը», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ Նկունկուն երեկ երեկոյան խփեց իր թիմի միակ գոլը՝ խաղադաշտ դուրս գալով երկրորդ խաղակեսում։