Ֆրանսիական «Ռեյմսի» և Ճապոնիայի հավաքականի եզրային հարձակվող Ջուն Իտոն հետաքննության է ենթարկվել կրկնակի բռնաբարության մեղադրանքով, հայտնում է Kyodo-ն։
Երկու կին դիմել են ճապոնական իրավապահ մարմիններին, ովքեր հայտնել են, որ Իտոյի կողմից ենթարկվել են սեռական ոտնձգությունների: Նրանք ասում են, որ ֆուտբոլիստն իրենց ալկոհոլ է տվել և անցած ամառ Օսակայի հյուրանոցներից մեկում առանց համաձայնության սեքսով է զբաղվել։
Անձամբ՝ Իտոն, չի հերքում այն փաստը, որ ժամանակ է անցկացրել երկու կանանց հետ։ Սակայն մարզիկի փաստաբանը բռնաբարության մեղադրանքները լիովին անհիմն է անվանել՝ ուշադրություն հրավիրելով կանանց հայտարարություններում առկա հակասությունների և ապացույցների բացակայության վրա։