Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա Լիգայի 20-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տնային հաղթանակից հետո (2-1) քննադատել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) ազգային մրցաշարերում իր թիմի օրացույցի համար։
«Ինձ համար անարդար է թվում, որ «Ատլետիկը» ևս երկու օր ունի պատրաստվելու: Սա անհարգալից վերաբերմունք է ֆեդերացիայի կողմից։ Մեկ օրը լավ է, բայց երկուսը՝ ոչ։ Դա հարգանքի խնդիր է: Սա կարեւոր կիսաեզրափակիչ է, ֆեդերացիան պետք է հասկանա, որ մեկ թիմին եւս երկու օր ժամանակ ունի։ Ի՞նչ տարբերություն, եթե մենք «Ատլետիկի» հետ խաղանք հինգշաբթի, այլ ոչ թե չորեքշաբթի:
Ոչ Նրանք չեն ցանկանում տեղափոխել խաղը։ Այս օրերը չեն նշանակում հաղթել, թե պարտվել, դա պարզապես հարգանքի խնդիր է: «Ատլետիկոյի» երկրպագուները ցանկանում են իրենց խաղացողներին տեսնել իրենց լավագույն մարզավիճակում, և երբ ոմանք երեք օր ունեն նախապատրաստվելու, իսկ մյուսները՝ հինգ, ես բարկանում եմ»,- ասել է Սիմեոնեն մամուլի ասուլիսի ժամանակ։