«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 22-րդ տուրի խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունը (1-4)։
«Ակնհայտ է, որ մրցակիցը մեզանից շատ ավելի լավն էր։ Մենք պարտվեցինք յուրաքանչյուր պայքարում։ Ամեն անգամ, երբ մենք տիրում էինք գնդակին, մեկ-երկու հպումից հետո նորից կորցնում էինք այն։ Մեր բախտը չբերեց, բայց դա չի փոխում այն զգացումը, որ «Լիվերպուլը» մեզնից լավն է։ Մենք առաջ ենք շարժվում: Դա ընդամենը մեկ խաղ էր: Մենք գիտեինք, որ «Լիվերպուլը» լավագույն թիմերից մեկն է», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Լիվերպուլը» վաստակեց 51 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» 31 միավորով 10-րդ տեղում է։