Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը դարձել է եվրոպական մեկ այլ բարձրակարգ ակումբի թիրախը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կանադացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին»։ «Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է մրցել «Ռեալի» և Լոնդոնի «Չելսիի» հետ։ Ալֆոնսոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա կանադացին անցկացրել է 17 հանդիպում, դարձել գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։