Կարիմ Բենզեման ընտրություն պիտի կատարի երկու ակումբների միջև

Աստղային հարձակվող Կարիմ Բենզեման պատրաստվում է հեռանալ «Ալ-Իթթիհադից»: Այս մասին հայտնում է DeadlineDayLive-ը։

Միաժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, ֆրանսիացի հարձակվողը չի պատրաստվում վերադառնալ Եվրոպա, որտեղ երկար ժամանակ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Կարիմը մտադիր է կարիերան շարունակել սաուդյան մեկ այլ ակումբում։ Բենզեման ընտրություն է կատարում «Ալ-Նասրի», որտեղ խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, և «Ալ-Հիլալի» միջև:

Ֆրանսիացին Սաուդյան Արաբիա է տեղափոխվել անցյալ ամառ։ Կարիմը երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի կեսերը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։