«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բարձր է գնահատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքը՝ կարծիք հայտնելով, որ նա ապագայում կարող է գլխավորել «Բավարիան»։
«Դա կախված է միայն նրանից: Չեմ կարծում, որ «Բավարիան» դեմ բան ունի, քանի որ նա հայտնի, շատ լավ, փորձառու, տակտիկապես խորաթափանց մարզիչ է, ով մեծ հարգանք է վաստակել բոլոր ֆուտբոլիստների և մարզիկների կողմից։
Կարծում եմ, որ նա միանշանակ պոտենցիալ թեկնածու է, ով ինչ-որ պահի կարող է աշխատել «Բավարիայում»: Ցանկանում է, իհարկե, իր գործն է։ Միգուցե նա նախ ուզում է ընդմիջել: Միգուցե նա այլևս չի ցանկանում զբաղվել առօրյայով, ես պատկերացնում եմ, որ նա մի օր կդառնա ազգային հավաքականի մարզիչ: Իհարկե, դա հիմնականում կախված է նրանից»,- Bild-ին հայտնել է Նոյերը։
Ավելի վաղ գերմանացի մասնագետը պաշտոնապես հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Լիվերպուլից»։